Tesla-ն ներկայացրել է նոր Model X էլեկտրամեքենան (տեսանյութ, ֆոտոշարք)

Tesla ընկերությունը ներկայացրել է Model X էլեկտրամեքենան, որը դիրքավորվել է շուկայում որպես ընտանեկան մեքենա։ Արժեքը սկսվում է 130 հազար դոլարից, ձեռք բերելը հնարավոր կլինի 8–12 ամիսների ընթացքում։

Tesla Model X-ը մարտկոցի մեկ լիցքավորումով անցնում է 400 կմ։ Մոդելի յուրահատկությունը դռներն են, որոնք բացվում են դեպի վեր։

Տեխնիկապես Model X-ը նման է Tesla Model S-ին։ Մեքենայի առավելագույն արագությունը 250կմ/ժ է, 100 կմ/ժ զարգացնում է 3.2–3.8 վայրկյանի ընթացքում։ Model X-ն ավելի հզոր շարժիչ ունի, բացի այդ՝ ունի ludicrous ռեժիմ, որը մեծացնում է մեքենայի արագություն զարգացնելու պոտենցիալը։