Մոնակոն առաջին երկիրն է, որն ունի 5G ցանցի ամբողջական ծածկույթ

Մոնակոն ներկայումս միակ երկիրն է աշխարհում, որն այժմ ունի 5G ամբողջական ծածկույթ։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը:

Բջջային կապի օպերատոր Monaco Telecom-ը տեղադրել է 5G-ի 23 ալեհավաք՝ թագավորության 2.6 քառ. կմ տարածքի համար։ Մինչդեռ 4G ալեքհավաքները երկու անգամ ավել են։

Նշվում է, որ մոտ ապագայում նախատեսվում է տեղադրել նոր ալեհավաքներ՝ ցանցի կարիքների բավարարման և զարգացման նպատակով: 5G ծածկույթ ապահովելու համար օգտագործվել է չինական Huawei ընկերության սարքավորումները: