Լուսնի վրա առաջին անգամ երկրային բույսեր են աճել

Չինաստանի ազգային տիեզերական ընկերությունը հայտնել է, որ Chang’e-4 սարքավորման հետ Լուսին ուղարկված սերմերը արդեն աճում են։ Սա նշանակում է, որ Չինաստանն առաջին պետությունն է, որին հաջողվել է Լուսնի վրա երկրային բույսեր աճեցնել։

Ի դեպ՝ ուղարկված սարքն էլ առաջինն է, որը կարողացել է փափուկ վայէջք կատարել Լուսնի հակառակ կողմում։ Պետք է նշել նաև, որ Լուսնի վրա նման փորձարարություն առաջին անգամ է անցկացվում։