Moto 360 Sport ժամացույցն արդեն վաճառվում է Google Store–ում

Motorola ընկերության կողմից առաջարկվող Moto 360 Sport խելացի ժամացույցը հայտնվել է Google Store օնլայն խանութում։ Հիշեցման կարգով նշենք, որ «սմարթ» ժամացույցի վաճառքը մի քանի երկրներում մեկնարկել էր 2015 թվականի դեկտեմբերի վերջին:

Google Store-ում սարքը վաճառվում է 299 դոլարով։ Ժամացույցն ունի 45մմ տրամագծով, 1․37 դյույմանոց էկրան (360×325 թույլատրելիություն), 4 միջուկային Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր, 512 ՄԲ օպերատիվ և 4 ԳԲ ներքին հիշողություն: Մարտկոցի տարողությունը 300 մԱԺ է։ Ժամացույցն ունի նաև Bluetooth 4.0 Low Energy և Wi Fi (802.116/g) մոդուլներ:

Moto 360 Sport-ը ջրադիմացկուն է, ապահովում է IP67 ստանդարտ։ Այն կարող է կես ժամ տևողությամբ մնալ 1մ խորությամբ ջրում: Ժամացույցն աշխատում է Android Wear օպերացիոն համակարգով։

Աղբյուր՝ Google Store