Motorola-ն 2018-ին կթողարկի 5G-ով և iPhone X-ի նմանությամբ սմարթֆոն

Motorola ընկերության ներկայացուցիչները կիսվել են 2018–ի պլաններով։ Ընկերությունը ծրագրում է թողարկել նոր սմարթֆոններ Motorola բրենդով, ոչ թե Moto, ինչպես վերջին երկու տաիների ընթացքում է։

Նոր Motorola G6 սմարթֆոնը կստանա 5,7-դյույմ էկրան և տեսքով նման կլինի iPհone-ին, մի քանի ծրագրային ֆունկցիաներ նույնպես նման կլինեն։ Snapdragon 450 պրոցեսոր կտեղադրվի և 3 Գբ օպերացիոն հիշողությամբ օժտված կլինի Motorola G6–ը։

Motorola G6 Plus սմարթֆոնը կունենա 5,93 դյույմ HD էկրան և Snapdragon 630 պրոցեսոր։ Այս տարբերակը կունենա կրկնակի հիմնական և 16 Մպ դիմային տեսախցիկներ։

Motorola-ի ամենասպասված սմարթֆոնները կլինեն Motorola X–ը և  Z3–ը։Առաջինի դիսփլեյը նման կլինի iPhone X-ի էկրանին։ Motorola Z3–ը նույնպես օժտված կլինի մեծ էկրանով և 5G հնարավորությամբ։

Բոլոր նորույթները ընկերությունը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել փետրվարին կայանալիք MWC 2018–ում։