Mozilla–ն ցանկանում է, որ օգտատերերն ընտրեն Firefox–ի լոգոն

Mozilla–ն որոշել է թարմացնել իր բոլոր հավելվածների ու ծրագրերի տարբերանշանները` լոգոները։ Դրա համար նա նախնական երկու տարբերակ է մշակել։ Այս մասին փոխանցում է   The Verge–ը։ 

Mozilla–ն բավական հաճախ է թարմացնում   Firefox–ի տարբերանշանը։ Բայց ներկա պահին ընկերության գլխավոր խնդիրը ֆլագմանային արտադրանքների համար տարբերանշաններ ստեղծելն է։  Ինչպես նշեցինք, ընկերութունը ներկայացրել է երկու տարբերակ։

Առաջինը  Firefox–ի հիմնական տարբերակն է։ Երկրորդը`   համակարգչի Firefox բրաուզերի տարբեր լոգոտիպներ։ Երրորդ տարբերակը նախատեսված է VR հավելվածների ու ծրագրերի համար։

 

Ի դեպ Mozilla–ն որոշել է այս անգամ ինտեգրել լոգոտիպի ընտրության հարցում նաև օգտատերերին։ Mozilla–ն որոշ ժամանակ կհետևի օգտատերերի արձագանքին` հասկանալու համար, թե որոնք են ավելի ցանկալի տարբերակներ նրանց համար։

Վերջին անգամ բրաուզերի լոգոտիպը փոփոխվել է 2017 թվականին, երբ թողարկվել էր Firefox Quantum–ը։