Mozilla-ն գործարկել է Firefox Quantum նոր բրաուզերը բոլոր օգտատերերի համար

Mozilla-ի նոր Firefox Quantum բրաուզերը դուրս է եկել բետա փորձարկման շրջանից, գործարկվել է և այժմ հասանելի է բոլոր օգտատերերին։

Նոր բրաուզերով Mozilla-ն պատրաստվում է գերազանցել գլխավոր մրցակցին`Google Chrome–ին։ Ընկերության հաղորդմամբ` Firefox Quantum–ը կրկնակի անգամ ավելի արագ է նախորդ տարվա Firefox–ից, ավելին` նոր բրաուզերը 30%–ով ավելի քիչ հիշողություն է օգտագործում, քան Google Cհrome-ը։

Բազմամիջուկ պրոցեսորների հետ աշխատանքում բարելավվել են ալգորիթմները։ Ինտերֆեյսը նույնպես կրել է փոփոխություններ։

Նոր ինտերֆեյսը ստացել է Photon անվանումը։ Ծրագրի դիզայնը մինիմալիստական ոճով է պատրաստված, որպեսզի վեբ–կայքերը ավելի մեծ տարածություն զբացղեցնեն էկրանի վրա, իսկ օգտատերերին չխանգարի ինտերֆեյսի կողմնակի տարրերը։ Բրաուզերի կոճակները և տեքստը ադապտացվել են սենսորային էկրանների պահանջներին նույնպես։

Նշենք, որ մասշտաբային թարմացման հետևանքով նախկինում բեռնած մի շարք վեբ–հավելվածներ գուցե չաշխատեն նոր բրաուզերում, համատեղելիությունը ստուգելու համար կարգավորումներում գտեք «Հավելումներ» բաժինը։ Ի դեպ չնհամապատասխանության պարագայում այստեղ կարող եք փնտրել այդ վեբ–հավելվածների ալտերնատիվ տարբերակները։

Firefox Quantum–ը հասանելի է Windows, macOS և Linux համակարգերի համար։