Էլոն Մասկը միլիարդավոր դոլարներ ներդրեց արհեստական ինտելեկտի ստեղծման գործում

Սիլիկոնյան հովիտից մի խումբ հայտնի ներդրողներ, որոնց շարքում են դասվում PayPal-ի համահիմնադիր Պիտեր Տիլը, Y Combinator-ի ղեկավար Սեմ Ալտմանը և Tesla Motors և SpaceX-ի ղեկավար Էլոն Մասկը, ստեղծեցին շահույթ չհետապնդող OpenAl ընկերությունը, որը կզբաղվի արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ։ Այդ մասին ասվում է ընկերության բլոգում։

OpenAl ընկերության ներկայացուցիչների խոսքով` ներկայիս համակարգերը, որոնք ընդունված է անվանել արհեստական ինտելեկտ, արդեն իսկ տվել են իրենց դրական արդյունքները, մինչդեռ վերջինիս կիրառման շրջանակն այդքան էլ լայն չէ։

Ընկերությունն արդեն իրականացրել է մի քանի ծրագրեր: Ըստ OpenAl-ի հիմնադիրների` օգտագործվող ալգորիթմները «հղկվեն», արդյունքում հնարավոր կլինի հանգել «արհեստական ինտելեկտ» հասկացության իրագործմանը, որն ունակ է ինքնուրույն՝ մարդու փոխարեն, որոշել մտածելուն ենթակա ցանկացած հարց։

Հետազոտողները նշել են, որ արհեստական ինտելեկտի բնույթը դեռևս անկանխատեսելի է:

OpenAl ընկերության հիմնադիրը Իլյա Սուցկևերն է՝ աշխարհում մեխանիկական ուսուցման ամենահայտնի մասնագետներից մեկը։ Նա հանդիսանում է նաև DNNReasearch-ի համահիմնադիրը, որը զբաղվում էր առարկաների և պատկերների ճանաչմամբ: 2013 թվականին Google Brain-ը գնեց այս ընկերությունը, և Սուցկևերն արդեն աշխատեց Google Brain-ի կազմում։

Էլոն Մասկը, Y Combinator ձեռնարկության տնօրեն Սեմ Ալտմանի հետ միասին զբաղեցնում են OpenAl ընկերության համանախագահների խորհրդի պաշտոնը։ OpenAl ընկերություն միլիարդավոր դոլարներ են ներդրել՝ Էլոն Մասկը, Սեմ Ալտմանը, Պիտեր Տիլը, ինչպես նաև Amazon Web Services ընկերությունը, Infosys-ը, YC Research-ը և այլն։ Ավելին, հաջորդ մի քանի տարում ընկերությունը մտադիր է ծախսել այդ գումարի ընդամենը շատ քիչ մասը։