MWC 2016. Xiaomi-ն ներկայացրել է Mi 5 առաջատար սմարթֆոնը

MWC 2016 ցուցահանդեսին, որն անցկացվում է Բարսելոնայում, Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր նոր Mi 5 առաջատար սմարթֆոնը: Մոդելը ներկայացվել է երեք տարբերակներով՝ 3 և 32, 3 և 64, ինչպես նաև 4 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ:

 

Սմարթֆոնն ունի 5,15 դյույմանոց Full HD էկրան՝ 1920 x 1080 թույլատրելիությամբ, 16 մեգապիքսել հիմնական տեսախցիկ՝ Sony IMX298 սենսորով և ֆազային ավտոֆոկուսով, 4 մեգապիկսել դիմային տեսախցիկ: Ապարատային հիմք է հանդիսացել Qualcomm Snapdragon 820 պրոցեսորը: Սմարթֆոնն ունի LTE, Wi-Fi 802.11 b/g/n/ac մոդուլներ, Bluetooth 4.1 և NFC:

Նախատեսված է մատնահետքի սկաներ և USB Type-C: Մարտկոցն ունի 3000 մԱժ հզորություն և QuickCharge 3.0 արագ վերալիցքավորման հնարավորություն:

 

Աշխատանքը կառավարվում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Չափսերը կազմում են 144,55, 69,2х 7,25 մմ, իսկ քաշը 129 գրամ է: Նախընտրելի գները համապատասխան կազմում են 305, 352 և 413 դոլար:

Աղբյուրը՝ Xiaomi