NASA-ն Մարսում նոր բացահայտում է արել

ՆԱՍԱ-ն Մարսում նոր բացահայտում է արել: ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա պահպանված օրգանական նյութ է հայտնաբերել: Այս հայտնագործությունը  թույլ  է տալիս կարծել,  որ մի ժամանակ Կարմիր մոլորակը բնակեցված  է եղել։

The Independent-ի փոխանցմամբ՝ հայտնաբերված մոլեկուլնեը խոսում են այն մասին, որ Մարսը ժամանակին պիտանի է եղել կյանքի համար: Հայտնագործությունը ենթադրում է, որ այն հնագույն կյանքի աղբյուր է եղել, սակայն սա դեռ չի նշանակում, որ մոլորակը կարող է բնակելի լինել հետագայում: Երկու նոր ուսումնասիրությունը մանրամասներ են բացահայտում, թե ինչպես կարող էր մեթանը գոյություն ունենալ մոլորակի վրա:

Գիտնականներին երկար ժամանակ զարմացրել է Մարսում մեթանի առկայության փաստը: Երկրի վրա մեթանի մեծ մասն արտադրվում է կենսաբանական աղբյուրներից: Սա հուշում է, որ Մարսը նույնպես կենդանի մոլորակ է: