Netflix-ի ֆիլմերով այժմ կարելի է կիսվել Instagram-ում

Netflix վիդեոհարթակի՝ iPhone-ի համար նախատեսված տարբերակը Instagram-ի հետ ամբողջական ինտեգրման հնարավորություն է ստացել։ Այս գործառույթի շնորհիվ, օգտատերերն այժմ կարող են մեկ հպումով  սոցցանցում միանգամից կիսվել իրենց հավանած ֆիլմով։ Խոսքը դեռևս միայն Instagram Stories բաժնի մասին է։ Նոր գործառույթը դեռևս հասանելի կլինի միայն  iOS օգտատերերի համար, բայց նախատեսվում  է նաև այն հասանելի դարձնել Android-ի համար ևս։