Apple–ը նոր տեխնոլոգիա է արտոնագրել, որի շնորհիվ AirPods–ով երաժշտությունը լսելը կդառնա անվտանգ։
Արտոնագրից կարելի է ենթադրել, որ ինժեներները աշխատում են նոր տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա սինքրոնացնել երաժշտությունը ականջակալներում արտաքին աղմուկի հետ։
Apple–ն նորույթը անվանել է «ակուստիկ թափանցիկություն»։
Վերջերս Apple–ը ներկայացրել է HomePod խելացի բարձրախոսները, որոնք ունեն ձայնը ստերեո նվագարկելու բարելաված գործառույթ։ Սարքը կարող է վերլուծել շրջակա միջավայրը, տեղանքը և ըստ դրա կարգավորել հնչողությունը։ Հնարավոր է` այս տեխնոլոգիան կիրառվի նաև Apple–ի ականջակալներում։