Միացյալ Նահանգների մասնագետները մշակել են ծանոթության համար նախատեսված հավելված, որը զույգերին ընտրում է ըստ ԴՆԹ-ի: Նոր ծառայությունում գրանցվելու համար հարկավոր է որոշակի անալիզներ հանձնել։
Pheramor ծրագրի հեղինակները ուսումնասիրելով օգտատիրոջ 11 գեները, որոնք ազդում են համակրանքի վրա` ընտրում են իրար համապատասխանող զույգերին:
«Մենք մեր հաճախորդներին գիտականորեն հիմնավորված զույգեր ենք խոստանում», — հավաստիացնում են նրանք: