Apple ցուցադրել է Apple Watch-ի նոր աքսեսուարները

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը Lets Us Loop You in միջոցառման ժամանակ ցուցադրել է Apple Watch-ի նոր ամրակապերը, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն խելացի ժամացույցների կրումը: Բացի նոր ամրակապերի գույների լայն ընտրությունից՝ Apple-ը ներկայացրել է նաև Space Black Milanese Loop անունը կրող նեյլոնե հյուսված ամրակապերը:

Ինչպես նշել է Քուքը, այս նոր ամրակապերը ավելի շատ նպատակաուղղված են ոճային բազմազանություն սիրողներին և ոչ այնքան սպորտային հագուստ նախընտրողներին:

Այս փոխարինելի ամրակապերը ստեղծված են հատուկ այն պատճառով, որ Apple-ի խելացի ժամացույցների մեկ երրորդի ամրակապերը այսպես թե այնպես փոխարինվում են օգտատերերի կողմից:

Ներկայացման ընթացքում պարզ դարձավ, որ այս ամրակապերը հասանելի կլինեն նաև ավելի պայծառ գույներով` վարդագույն, կապույտ, նարնջագույն և այլն: Ընկերությունը ներկայացման ժամանակ չներկայացրեց նոր ամրակապերի մանրամասները, սակայն պարզ դարձավ, որ այս նորությունը կարժենա նույնքան, որքան  սպորտային ամրակապերը` 49 ԱՄՆ դոլար, և հասանելի կլինի յոթ նոր գույներով` ոսկեգույն-կարմիր, ազնվական կապույտ, ոսկեգույն-կապույտ, վարդագույն, մարգարտյա, սև և ծովային կապույտ:

Աղբյուրը` Techcrunch