Նոր խաղային հարթակ Google-ից

Google ընկերությունը  սկսել է արդեն աշխատել նոր խաղային հարթակի ստեղծման ուղղությամբ, բայց ընկերությունը դեռ չի ցանկանում մանրամասնել, թե ինչպիսի և ինչ բնութագրերով հարթակ է լինելու:

Bloomberg-ը, սակայն, պարզել է,  որ Arcade անունով հարթակը  օժանդակություն է ցուցաբերում դրա հեղինակ Մայքլ Սայմանին: Այսօր Google-ը հաստատել է անվան ճշմարտացի լինելը: Arcade-ը կապ չի ունենա սոցիալական ոչ մի հարթակի հետ: Գրանցվելու համար օգտատերերը այն կկապեն իրենց հեռախոսահամարներին: Այս ձևով  խաղը կօգնի նոր ծանոթություններ ստեղծել: Առայժմ ընկերությունը ոչ մի այլ տեղեկություն չի տրամադրել ստարտափի վերաբերյալ: