WhatsApp-ում հնարավոր կլինի խմբագրել արդեն իսկ ուղարկված հաղորդագրությունները

WhatsApp-ում հնարավոր կլինի խմբագրել կամ էլ ջնջել արդեն իսկ ուղարկված հաղորդագրությունները: Երբեն պատահում է, որ ոչ դիտավորյալ սխալ հաղորդագրություն ենք ուղարկում, կամ էլ ճիշտ չենք ձևակերպում մտքերը ու ցանկանում ենք ուղղել սխալը: Այս հնարավորությունը նախատեսված է նմանատիպ դեպքերի համար:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

WhatsApp-ում գործում է հաղորդագրությունների պատմությունը ջնջելու հնարավորությունը, որի դեպքում սակայն դրանք չեն անհետանում հենց հասցեատիրոջ մոտից: Նոր ֆունկցիան հնարավոր է կիրառել՝ նախքան հաղորդագրության հասցեատիրոջ տեսնելը: Նախատեսվում է, որ այն կգործի նաև մեդիա ֆայլերի համար:

Ներկայումս այս գործառույթը փորձարկվում է beta տարբերակում և դեռ հասանելի չէ բոլորին: