Նոր iPhone-ը տիրոջը դեմքը կճանաչի երակներից

AppleInsider-ի պրոֆիլային պարբերականը Apple-ի արտոնագիր է հայտնաբերել, որն ակնարկում է սմարթֆոնի ապաարգելափակման նոր եղանակի մասին։  Ապագա սերունդներում iPhone-ը կկարողանա ճանաչել իր տիրոջը երեսի երակների միջոցով:

Ենթադրվում է, որ սմարթֆոնի տեսախցիկը և հատուկ սենսորները հիշելու են ոչ միայն դեմքի կառուցվածքի առանձնահատկությունները, այլ նաև դեմքի հատվածքու գտնվող  արյան անոթների դիրքը: Այս գործառույթի շնորհիվ կոտրել սարքը արգելափակումից հանել անհնար կլինի:

Փորձագետները կարծում են, որ նոր տեխնոլոգիայի շնորհիվ սմարթֆոններից հանգիստ կարող են օգտվել երկվորյակները. յուրաքանչյուր մարդու արյան անոթների դիքը բացառիկ է, ինչպես և մատնահետքը: