Apple պատրաստվում է iPhone SE 2–ը ներկայացնել մայիսին։
Ընկերության սմարթֆոնների կորպուսները արտադրող ընկերության աշխատակիցները պատմել են, որ նորույթը կպահպանի iPhone SE չափերը։ Այն կունենա մատնահետքի սքաներ` Touch ID և 4 դյույմ էկրան։ Հնարավոր է սմարթֆոնի հետևի մասը լինի ապակե և ունենա անլար լիցքավորման հնարավորություն։
Սմարթֆոնը չի ունենա 3,5 մմ ականջակալի համար նախատեսված անցք։ iPhone SE 2–ը կունենա A10 Fusion պրոցեսոր։