Google-ը օֆլայն շփման համար նոր սոցցանց է ստեղծում

Google-ը ներկայացրել է Shoelace օֆլայն սոցցանցը, որը թույլ կտա գտնել շրջապատ ցանկացած միջոցառման համար։

Հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերին, բայց միանալ հնարավոր կլինիչ բացառապես հրավերով։ Օգտատերերը կկարողանան իրադարձություններ ստեղծել, հրավիրել ուրիշներին այդ իրադարձություններին։ Հնարավոր կլինի հրավիրել այլ օգտատերերի հանդիպելու և այլն։ Նորույթը դեռևս փորձարկվում է Նյու Յորքում։

Googleը Schemer անունով նման ծառայություն թողարկել էր դեռևս 2011-ին, բայց անհայտ պատճառներով ծառայությունը երեք տարի անց փակվեց։