Ամբողջական լիցքավորում 12 րոպեում. նոր տեխնոլոգիա մարտկոցների աշխարհում

Samsung–ը հայտարարել է նոր բեկումնային տեխնոլոգիայի մասին մարտկոցների աշխարհում, որը չափերը պահպանելով, պետք է կրկնակի անգամ հզորացնի մարտկոցը և կրճատի լիցքավորման ժամանակն առնվազն հինգ անգամ։ Միաժամանակ Tesla-ն Ավստրալիայում գործարկել է աշխարհի ամենամեծ մարտկոցը։ Պատմում ենք` ինչ է կատարվում մարտկոցների աշխարհում և ինչի սպասել։

Կեսդարյա կայունություն։ 19–րդ դարի կեսերին  կապարի թթվով մարտկոցների հայտնաբերումից հետո այն տևական ժամանակ մնում է ամենատարածվածն ու պոպուլյարը։ Քանի որ դրանք շատ պարզ կառուցվածք ունեն և էժան են։ Կապարաթթուն ամենուր է` մեքենայում, էներգոխնայող համակարգերում և այլն։ Դրանց արտադրությունը շարունակում է աճել, թեև աստիճանաբար տեղափոխվում են շրջակա միջավայրի պահպանության համար ոչ այնքան խիստ օրենքներ սահմանած երկրներ, ինչպես օրինակ` Չինաստան, որն արտադրում է կապարաթթվային մարտկոցների կեսը։

Հեռախոսում կապարաթթվային մարտկոց չի տեղավորովում։ Բոլոր գադջեթների համար անհրաժեշտ են փոքրիկ և թեթև մարտկոցներ։ Լիթիում–իոնային մարտկոցները սկսեցին հայտնվել 1990–ականներին։ Չնայած կապարաթթվայինի զարգացմանը` լիթիում–իոնայինը կարող  լինել 5 անգամ փոքր և քառակի ավելի թեթև անալոգային հզորության համար։ Գլխավոր խնդիրը գինն է, լիթիում–իոնայինը 3–5 անգամ թանկ է։ Bloomberg-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2030թ. լիթիումային մարտկոցների գինը կնվազի` 1 կՎտժ–ի համար 100 դոլար, գրեթե ինչպես կապարայինն է։

Մարտկոցները լուսավորում են քաղաքներ։ Tesla-ն այս տարվա նոյեմբերի 30–ին ավստրալական Ջեյմսթաունում գործարկեց իր Powerpack համակարգը։ Լիթումային մարտկոցներով համալրված 1,5 տոննայանոց  ավելի քան 600 պահարան։ Աշխարհում ամենամեծ մարտկոցը, որն, ի դեպ, լիցքավորվում է հողմային էներգիայով։ Դրա էներգիան բավարար է մեկ ժամվա ընթացքում 30 հազար տուն էներգիայով ապահովելու համար: Powerpack–ի գլխավոր խնդիրը սակայն դա չէ, այն կամբարի ավելորդ էներգիան` ապագայում գերծանրաբեռնվածության դեպքում օգտագործելու համար։

Միևնույնն է դեռ պետք է սպասել։ Բոլոր մարտկոցների պարագայում գլխավոր խնդիրներից մեկը լիցքավորման համար երկար ժամանակի անհրաժեշտությունն է։ Նույնիսկ ամենարագ Tesla Supercharger-ներն էլեկտրամեքենաներն ամբողջությամբ լիցքավորում են նվազագույնը 30 րոպեում։

Samsung-ը խոստանում է լուծել այս խնդիրը։ Ընկերությունում կարծես թե մտածել են, թե ինչպես ամբողջությամբ լիցքավորել լիթիումային մարտկոցն ընդամենը 12 րոպեում։ Մասնագետներն առաջարկել են մարտկոցների էլեկտրոդների վրա տեղադրել գրաֆենային գնդիկներ։ Այս տեխնոլոգիայի կիրառումը արագությունից բացի կրկնակի հզորություն կհաղորդի մարտկոցին։

Էլեկտրամեքենաների շուկան աստիճանաբար ավելի արագ է զարգանում։ Սա նշանակում է, որ մարտկոցների նոր տեխնոլոգիաների մշակմամբ միայն  Samsung–ը կամ Panasonic–ը (Tesla-ի մարտկոցների արտադրող ընկերություն) չեն զբաղվում, այլ նաև ավանդական մեքենա արտադրողները։ Toyota-ն արդեն հայտնել է, որ սեփական բեկումնային բացահայտումն է անելու մինչև 2020թ., որի արդյունքում լիթիումային մարտկոցների միջուկն ամբողջությամբ  պինդ վիճակում կլինի` ներկայիս հեղուկի կամ գելայինի փոխարեն։ Ավելի խիտ մարտկոցներն թեորապես պետք է ավելի թեթև և փոքր լինեն, միևնույն ժամանակ երկարակյաց ու արդյունավետ։