Ucom-ը նոր կայաններ է գործարկել Արագածոտնի և Շիրակի մարզերում

Շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը գործարկել է 2 նոր կայաններ Արագածոտնի և Շիրակի մարզերում: Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները և ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը:

Այժմ, Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվել ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլև անխափան կերպով և առանց ընդհատումների կարող են օգտագործել առցանց քարտեզների բոլոր գործառույթները:

«Այսօր գոհունակությամբ կարող ենք փաստել, որ մեր տեղադրած կայանների շնորհիվ Անիպեմզա, Թլիկ, Գետափ, Նորշեն համայնքներում, ինպես նաև H-17 միջհամայնքային ճանապարհին առկա է բարձր որակի շարժական կապ: Նշված համայնքների բնակիչներն ու իրենց հյուրերը, նաև երկիր ժամանած զբոսաշրջիկներն այժմ կարող են մշտապես կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

Նշենք, որ Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին: