Nexus 5X-ի առաջին օգտագործողները բողոքում են դեղին էկրանից

LG-ի արտադրության Nexus 5X սմարթֆոնի առաջին օգտագործողները սկսել են բողոքել հեռախոսի էկրանի դեղին երանգից։ Նման խնդիր հաճախ է պատահում նոր մոդելների հետ, պատճառը արագացված թողարկումն է, որի ընթացքում կպչուն շերտին բավարար ժամանակ չի տրվում լավ չորանալու համար։

Դեղին էկրանների խնդիրը նկատվել է նաև Nexus 4 և Nexus 5 մոդելների մոտ, որոնք նույնպես պատրաստվել են LG-ի կողմից։

460236

Բողոքող օգտագործողներին Google ընկերությունը խոստացել է փոխարինել սմարթֆոնը։

Nexus 5X-ն ունի 5,2 դյույմանոց էկրան՝ Full HD 1080p (1080 х 1920 պիկսել) թույլատրելիությամբ, վեցամիջուկ Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 կամ 32 ԳԲ ներքին հիշողություն, microSD քարտի հնարավորություն նախատեսված չէ։ Հիմնական տեսախցիկը 12,3 ՄՊ է, ունի լազերային ավտոֆոկուս, կրկնակի լուսարձակում ու 4K-տեսանյութեր նկարահանելու հնարավորություն։ Մարտկոցը 2700 մԱժ է, իսկ օպերացիոն համակարգի դերում Android 6.0 Marshmallow-ն է։ Google Store-ում Nexus 5X-ն առաջարկվում է $379 դոլարով։

Աղբյուրը՝ PhoneArena