Nike-ը ներկայացրել է Apple Watch-ի նոր կապիչներ, որոնք ոչ բոլորին են հասանելի

Nike-ը ներկայացրել է  Apple Watch-ի համար նախատեսված կապիչների 4 տարբերակ, որից երկուսը Nike Sport Loop-ի և  Nike Sport Band-ի թարմացված տարբերակներն են։

Nike-ը նորության մասին հայտնել է  խնձորային բրենդի համար նախատեսված օնլայն խանութում։

Սպորտային  Nike Sport Loop կապիչները հասանելի կլինեն  Smokey Mauve և    Celestial Teal գունային լուծումներով։ Իսկ  Nike Sport Band  սիլիկոնային կապիչը՝  Olive Flak տարբերակով։

Nike Sport Loop-ի երկու տարբերակներն էլ մթության մեջ լույս են տալիս։ Պետք է նշել, որ նախկինում այս մոդելը վաճառվում էր առանձին, բայց հիմա այն ընդգրկված է լինելու Apple Watch Series 4 Nike+ տուփում։

Nike-ը նաև հայտնել է, որ նորույթները հասանելի են լինելու բացառապես  Nike Plus Member խանութում՝ սկսած նոյեմբերի 16-ից։