Nike-ը NFC տեխնոլոգիայով խելացի մարզակոշիկներ է թողարկել

Ամերիկյան սպորտային բրենդը պատրաստվում է նոր խելացի մարզակոշիկների վաճառքի մեկնարկին։ Խելացի մարզակոշիկները հատուկ հավելվածի միջոցով կապված են լինելու սմարթֆոնին։

Նման մարզակոշիկի առաջին զույգը AF1 NikeConnect QS NYC-ն է։ Ընկերությունն այնտեղ տեղադրել է  Nike Connect ֆիրմային չիպեր։

Ի՞նչ օգուտ այսպիսի մարզակոշիկից։

 

Բնականաբար, կենսական անհրաժեշտություն նման մարզակոշիկների մեջ չկա։ Բայց, նորույթները հաստատ դուր կգան բրենդի երկրպագուներին, քանի որ նրանք հնարավորություն կունենան հաճախել ընկերության գաղտնի միջոցառումներին, իմանալ մարզական վիճակագրություններ և այլն։ Երբ սմարթֆոնը պահեք կոշիկի մոտ, ապա էկրանին կցուցադրվի օրացույց, որտեղ նշված կլինեն Nike-ի միջոցառումները՝ ըստ բնակության վայրի։

Խելացի կոշիկները հիմա կարող են գնել միայն ընկերության  NikePlus  խմբի անդամները, այն էլ միայն ԱՄՆ-ի տարածքում։

Ի դեպ, պետք է նշել, որ ընկերությունը առաջին անգամ չէ, որ իր արտադրանքում օգտագործում է  NFC տեխնոլոգիան։