Nintendo Switch-ը զգուշացնում է՝ չի կարելի իրենց սարքերն ախտահանել սպիրտով

Nintendo Service-ը պաշտոնապես հայտարարել է Twiitter-ի իր էջում, որ պետք չէ Nintendo Swich խաղային ապարատները ախտահանել սպիրտով։ Դա կարող է հանգեցնել սարքի գունաթափման ու նույնիսկ դեֆորմացիայի։

Վերջին օրերին ախտահանման թեման շատ ակտուալ է դարձել ու շատ արտադրողներ նույնիսկ հատուկ ուղեցույցներ են թողարկում՝ ինչպես ախտահանել իրենց սարքավորումներն ու սմարթֆոնները։ Ընդ որում, պետք է ախտահանել սպիրտով, որի խտությունը պետք է լինի 60%-ից ոչ պակաս։ Միայն այդ դեպքում է այն սպանում վիրուսներին։

Nintendo-մ բացատրել է, որ Nintendo Swich-ը պատրաստված է պլաստիկից, որը ոչ միայն կարող է գունազրկվել, այլև իսկապես կարող է դեֆորմացվել սպիրտի հետ փոխազդեցոթւյան պատճառով։ Ընդ որում, ընկերությունը խորհուրդ չի տալիս նաև սպիրտ պարունակող անձեռոցիկներ օգտագործել։ e(a.volume);t