Nintendo Switch-ն այսօր վաճառքի է հանվել

Nintendo ընկերությունը վաճառքի է հանել Nintendo Switch համակարգչային նոր խաղը: Այն պաշտոնապես ներկայացվել էր այս տարվա հունվարին:

Nintendo Switch-ը բաղկացած է դոկ-կայանից, պլանշետից և երկու մասի բաժանվող Joy-Con ջոյստիկից: Nintendo Switch-ը կարելի է օգտագործել որպես տնային խաղի կցորդ՝ այն դոկ-կայանի միջոցով միացնելով հեռուստացույցին:

Switch խաղի համար առաջինը հասանելի կլինեն Mario Kart-ը, The Legend of Zelda և մի շարք այլ խաղեր: Ավելի ուշ Super Mario Odyssey նոր խաղը նույնպես  հասանելի կլինի: Nintendo Switch-ի արժեքը 300 դոլար է: