Փրկություն գրասենյակային աշխատողների համար (տեսանյութ)

Nissan ընկերությունն ունի իր տեսլականը` աշխատանքային օրվանից հետո գրասենյակային աթոռների հետ կապված:

Ընկերությունն իր գրասենյակում սկսել է օգտագործել իր կողմից ստեղծված և սեփական արտադրության ավտոմեքենաներում կիրառվող կայանման խելացի համակարգը: Այժմ բավական է միայն մեկ անգամ ծափ տալ սենյակում և բոլոր աթոռներն «ինքնակամ կգնան» իրենց համար նախատեսված տեղերը:

Աթոռների կայանման համակարգն աշխատում է սենյակում տեղադրված չորս տեսախցիկների և WI-FI կապի շնորհիվ, որոնք թույլ են տալիս աթոռների մեջ տեղադրված համակարգչին գտնել իր տեղը և ճանապարհ գծել դրան հասնելու համար, աթոռները կարող են նաև պտտվել իրենց առանցքի շուրջ 360 աստիճանով:

Աղբյուրը` Thenextweb