WhatsApp-ը, Viber-ը և Facebook–ը կարգելափակվեն Ռուսաստանում

Մի քանի օր առաջ AKKet.com կայքը գրում էր, որ Telegram–ի արգելափակումից հետո, կարգելփակվեն նաև մյուս մեսինջերներն ու սոցիալական ցանցերը։

Չնայած շատերն էին այս հայտարարությանը կասկածանքով վերաբերում, բայց Կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը հայտարարել է, որ խիստ սահմանափակումներ են մտցվելու մեսինջերների և սոցցանցերի նկատմամբ։

Ըստ պաշտոնյայի, եթե տվյալ ընկերությունները ուզում են Ռուսաստանի տարածքում շարունակել իրենց գործնեությունը, պետք է ռուսական Ազգային անվտանգությանը տրամադրեն «բանալիներ» օգտատերերի անձնական տվյալները ունենալու համար։ Քանի որ, Whatsapp–ը, Viber–ը և Facebook–ը չեն ցանկանում անել դա, ապա նրանք տեղ չունեն Ռուսաստանի տարածքում։