Nokia-ն շարունակում է նախագծել Android սմարթֆոն

Ֆիննական Nokia ընկերությունը պատրաստ էր արտադրել Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ մինչև 2014թ. տարեվերջ: Այս մասին հայտնում էր The New York Times դեռ նախորդ շաբաթ:

Իսկ երեկ մի շարք չինական ԶԼՄ-ներ հրապարակել են տեղեկություններ այն մասին, թե Nokia-ն, այնուամենայնիվ, չի հրաժարվել Android սմարթֆոն արտադրելու մտադրությունից և շարունակում է նախագծել Mountain View անվանումը կրող սարքը՝ աշխատող հենց Google-յան ՕՀ-ով:

Ֆինները ոչ միայն չեն դադարեցրել աշխատանքները, այլև թողարկել են Android սմարթֆոնների թեսթային տարբերակներ մոտ 10 000 օրինակով: Դրանց միջուկը հավաքել է Foxconn ընկերությունը, որը, ինչպես հայտնի է, արտադրում է iPhone սմարթֆոնները Apple ընկերության համար:

Ctechcn ԶԼՄ-ն գրում է, որ Nokia-ի Android սարքն աշխատելու է քառամիջուկ Qualcomm 8225Q պրոցեսորով: Այլ տեղեկություններ սարքի մասին, առայժմ, հայտնի չեն: