Nokia-ն ներկայացրել է երկակի տեսախցիկով բյուջետային սմարթֆոն

Չինաստանում HMD Global ընկերությունը, որն ստեղծվել է Nokia–ի նոր սերնդի սմարթֆոնների արտադրության համար, ներկայացրել է կրկնակի տեսախցիկով նորագույն գաջեթը, որի արժեքը երկրի տարածքում կազմում է 1099 յուան (158,6 դոլար):

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, նորույթը համալրված է 6 դյույմ անկյունագծով և HD+ կետայնությամբ էկրանով: Այն հանդիսանում է նաև ապրանքանիշի ամենաբյուջետային սմարթֆոնը, որը կրկնակի տեսախցիկ է ստացել՝ 13 և 5 Մպ, իսկ դիմացինը՝ 8 Մպ:

Գաջեթը համալրվել է MediaTek Helio P22 բյուջետային պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 32 ԳԲ ներկառուցվող կուտակիչով: Սմարթֆոնն աշխատում է Android 9 Pie օպերացիոն համակարգով:

Ակնկալվում է, որ գաջեթը վաճառքի կհանվի նաև Արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ այն կվաճառվի 190 դոլարով: