Nokia–ն նոր սմարթֆոնը կներկայացնի օգոստոսի 21–ին

HMD Global ընկերությունը հայտարարել է, որ իր հաջորդ սմարթֆոնը կթողարկի արդեն մի քանի օրից` օգոստոսի 21–ին։ Այս մասին ընկերությունը հայտարարել է  Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում։

Ընկերությունը հրապարակել է ապագա սմարթֆոնի պատկերը և այն մակագրել հետևյալ նախադասությամբ` «Պատրաստ ենք ներկայացնել ամենասպասված հեռախոսը»:

Ըստ շրջանառվող լուրերի, նորույթը ստացել է Nokia 9 անվանումը: Գաջեթը զինված է լինելուառանց շրջանակի OLED էկրանով, որտեղ էլ տեղադրված է լինելու  մատնահետքի սակները, կունենա  Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր: