Nokia–ն 5 տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

HMD Global–ը նոր Nokia է ստեղծում, որը ունենալու է 5 տեսախցիկ։ Տեսախցիկը կունենա շրջանաձև տեսք և կկրի  Zeiss տարբերանշանը։ Այսպիսով`  HMD Global  ցանկանում է նոստալգիկ իրավիճակ ստեղծել բրենդի երկրպագաւոների համար։

Ինչ գործառույթներով են հագեցած լինելու տեսախցիկները դեռ հայտնի չէ։ Հնարավոր է` դրանք չսահմանափակվեն դիմանկարային և բազմանկյուն լուսանկարչական ռեժիմներով։ Իմանալով Nokia–ի նորարարության հանդեպ սերը` կարելի է ենթադրել, որ ընկերությունը տեսախցիկները կզինի լավ օպտիկական զումով և դա կլինի շուկայում առկա լավագույն լուծումը։