Nokia-ն վերադառնում է Android-ով աշխատող նոր սմարթֆոնով

Nokia-ն վերադառնում է սմարթֆոնների շուկա: Հենց տարվա սկզբին ֆիննական ընկերությունը ներկաացրել է նոր  Nokia 6 սմարթֆոնը, որը կաշխատի Android համակարգով:

Նոր հեռախոսի տեխնիկական բնութագրիչներն են՝ 5,5 դյույմ FullHD դիսփլեյ, Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր, 64 Գբ հիշողություն, 4 Գբ օպերատիվ հիշողություն, հիմնական 16 Մպ և դիմային 8 Մպ հզորությամբ տեսախցիկներ, մարտկոցը՝ 300 մԱ/ժ, աշխատում է Android 7.0 Nougat համակարգով:

Ընկերությունը նշել է, որ այն կթողարկվի 2017 թվականի առաջին եռամսյակում և կարժենա մոտ 250 դոլար: Այս մոդելը նախատեսված է չինական շուկայի համար: