Nokia-ն էկրանում ներկառուցված տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

HMD Global ընկերությունը, որը  Nokia ընկերության սեփականատերն է, պատրաստվում է թողարկել Nokia-ի երկու տարբերակ՝ Nokia 5.2 և Nokia 6.2 մոդելները: Դրանք կներկայացվեն հունիսի 6-ին Միլանում:

Nokia 5.2-ի մասին բացառապես ոչինչ հայտնի չէ, իսկ  Nokia 6.2-ն արդեն երևացել է ցանցում: Սմարթֆոնը կունենա  6,2 դյույմանոց էկրան, որի վրա՝ հատուկ անցքում տեղակայված է տեսախցիկը:

Հետևի հատվածում տեղակայված է տեսաքցիկը և մատնահետքի սքաները: Սարքը կունենա  Qualcomm Snapdragon 632 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ և 32 գբ ներկառուցված հիշողություն:

Nokia 6.2-ը կունենա  Android 9 Pie օպերացիոն համակարգ: