Խելացի բաճկոն Nokia-ից

Nokia ընկերութունը շարունակում է տարբեր ոլորտներում հեղափոխական լուծումներ առաջարկել: Այս անգամ ընկերությունը  ներկայացրել է «խելացի» CHASE LifeTech FR բաճկոնը, որը կորեական Kolon ապրանքանիշի և  չեխական GINA ծրագրավորման ընկերության  համատեղ աշխատանքն է:

Բաճկոնը վառ կանաչ գույն է և նախատեսված է համազգեստ կրող մարդկանց համար՝ հրշեջներ, ոստիկաններ։ Աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ խելացի հագուստի ցուցիչները տվյալներ են հավաքում տիրոջ մասին՝ սրտի զարկերի հաճախականություն, ջերմաստիճան, գտնվելու վայր և այլն։ CHASE LifeTech FR բաճկոնը հավաքագրած բոլոր տվյալները ուղարկում է բազա, որտեղ հատուկ հավելվածը վերլուծում է  դրանք իրական ժամանակի ռեժիմում։ Փորձագետները կարծում են, որ նման հագուստը  կարող  է բազում կյանքեր փրկել։ Բաճկոնը  դեռ նախատիպային փուլում է: Ընկերությունը պատրաստվում է սկսել դրա արտադրությունը առաջիկա մեկ տարում:

Կախված մասնագիտությունից՝որոշ ցուցիչներ կարելի է փոխել։ Օրինակ ոստիկանի համար կարևոր են տեղանքի, իսկ հրշեջների համար՝ ջերմաստիճանի ցուցիչները։