Nokia Lumia 920-ն ընդդեմ iPhone 4S և Galaxy S 3 սմարթֆոնների (վիդեո)

Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Nokia Lumia 920, iPhone 4S և Samsung Galaxy S 3 սմարթֆոնների ֆոտոխցիկների փորձարկում: Թեստի անցկացման համար անհրաժեշտ է մութ պայմաններում լուսանկարել ծաղիկներով լի ծաղկաման:

Հաղթանակը այս «ֆոտոպատերազմում» ֆիննական ընկերությանն է: Օպտիկական ստաբիլիզացիայի, BSI-սենսորի, f/2.0 դիաֆրագմայի շնորհիվ, Nokia-ն լուսանկարում է ծաղիկն անգամ առանց լույսի:

Իսկ մյուս սմարթֆոններն այս թեստում հաջողություն չեն ունենում: