Nokia X6 iPhone X-ի տեսքով

HMD Global ընկերությունը թրենդից հետ չի մնացել և  Nokia–ի նոր շարքը թողարկել է iPhone X-ի տեսքով` էկրանի կտրվածքով։ Սմարթֆոնն ունի 5,8 դյույմ 19։9 համադրությամբ էկրան։ Հետևի հատվածում տեղադրված է մատնահետքի սքաները, երկու մոդուլով տեսախցիկ։

Nokia X6–ի մասին դեռ շատ բան հայտնի չէ։ Հնարավոր է` այն թողարկվի երկու տարբերակով։ Բյուջետային տարբերակը կարժենա մոտ 250 դոլար և կունենա  MediaTek Helio P60 պրոցեսոր, որը կաշխատի 4 միջուկով։ «Թոփ» տարբերակի արժեքը 285 դոլար է։ Այստեղ տեղադրված կլինի  Qualcomm Snapdragon 636  պրոցեսոր և 6 գբ օպերատիվ հիշողություն։

Այս գնով կարելի է ձեռք բերել  Xiaomi Mi 6X, որն ավելի գրավիչ տեսք ունի, քան նոր շարքի Nokia–ները` Snapdragon 660 պրոցեսոր, ինչպես նաև` 6 գբ օպերատիվ և 64 գբ ներքին հիշողություն։ Եվ ոչ մի կտրվածք էկրանի վերևի հատվածում։

 Nokia X6–ը հավանաբար կներկայացվի մայիսի 16–ին։