Համացանցում լուրեր են պտտվում, որ Nokia-ն X-դասի նոր սմարթֆոնների արտադրություն է սկսել Չինաստանում:
Ինչպես հաղորդում է Tech Radar-ը, նորագույն հեռախոսը ստանալու է Nokia X6 անվանումը: Գաջեթի առաջին լուսանկարը հրապարակվել է չինական կայքերից մեկում:
Ինչպես աղբյուրը նշում է, սմարթֆոնը արտաքինից նման է iPhone X–ին: Նորւյթը զինված կլինի 5.8 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով, Carl ZEISS կրկնակի տեսախցիկով և մատնահետքերի սկաներով:
Որոշ հաղորդումների համաձայն՝ այս շարքի բազային մոդելը կարող է համալրվել Snapdragon 636 պրոցեսորով և 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: