Արկտիկայում լայնաշերտ ինտերնետ կլինի

Նորվեգիան մտադիր է Արկտիկայի ընդարձակ շրջաններում լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն ապահովել։

«Այս նախագիծը կարևոր է Նորվեգիայի զինված ուժերի համար և կարող է բավարարել նաև մեր դաշնակիցների (ՆԱՏՕ–ի) պահանջները»,–հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե Էնսենը։

Կայուն և արագ ինտերնետային կապը կապահովեն երկու արբանյակներ, որոնք 2022 թվականին նախատեսում է արձակել Space Norway AS ընկերությունը։

Սկանդինավյան թագավորության կառավարությունը խոստացել է ընկերությանը հատկացնել 1 մլրդ կրոն (շուրջ 130 մլն դոլար ներկա փոխարժեքով), եթե նրանք կարողանան լրացուցիչ միջոցներ ներգրավել մասնավոր ոլորտից և ապահովել նախագծի շահութաբերությունը: Նախատեսվում է, որ  արբանյակները կծառայեն շուրջ 15 տարի։

Նորվեգիայի կառավարությունում նշում են, որ կապի վատ որակը Բևեռային շրջանում դժվարացնում է արտակարգ ծառայությունների աշխատանքը։