Note 9-ի հետ Samsung–ը ևս մեկ կարևոր սարք կներկայացնի

Համացանցում տևական ժամանակ է, ինչ քննարկում են ապագա  Galaxy Note 9–ը։ Վերջերս նաև լուրեր են շրջանառվում, որ ընկերությունը պատրաստվում է ևս մեկ կարևոր սարք ներկայացնել հանրության դատին։

Լուրերի համաձայն, Samsung–ը դժգոհ է, որ խելացի ժամացույցների շուկայում Apple–ը առաջատարի դիրքերում է և իր Note 9-ի հետ կներկայացնի նաև  Galaxy Watch–ը։ Խելացի ժամացույցը վաճառքում կհայտնվի արդեն իսկ օգոստոսի 24–ից։

Սարքի մասին քիչ տեղեկատվություն կա` ընկերությունը շատ գրագետ ձևով պահպանում է գաղտնիությունը։

Հնարավոր է  Galaxy Watch–ը մատակարարվի  Tizen 4.0–ի հետ, որ  Samsung–ը ներկայացրել էր անցյալ տարի։