Առաջին հերթին օդափոխիչը դրե՛ք գետնին, այնուհետև ծածկեք այն ստվարաթղթով կամ էլ պլաստիկ տուփով, դրա վերին և կողային պատերին մեծ անցքեր բացե՛ք օդափոխության համար, որից հետո տուփը ծածկեք սրբիչով և վրան դրեք նոթբուքը` ստեղնաշարը դեպի ներքև շրջված ձևով։ Միացրե՛ք օդափոխիչը և երկու օր թողեք միացրած, որպեսզի վերջնականապես չորանա։ Հրդեհից խուսափելու համար, հետևեք օդափոխիչի աշխատանքին, անջատեք գիշերը և տանից դուրս գալիս ։

Ստուգեք սարքի աշխատանքը 48 ժամ անց

Եթե նշված քայլերը կատարելուց հետո 2 օր անց նոթբուքը միանում է, ապա կրկնօրինակեք և պահպանեք Ձեր տվյալները արտաքին կրիչների վրա, քանի որ բացասական հետևանքները կարող են ի հայտ գալ ավելի ուշ և այլևս հնարավոր չիլինի փրկել Ձեր տվյալները։

Ինչ անել, եթե նոթբուքի վրա թափվել է հյութ, սուրճ, գինի կամ թեյ

Այս հեղուկներն ավելի վտանգավոր են քան ջուրը։ Սուրճի մրուրը, շաքարավազը և այլ հավելումները կարող են հավելյալ վնասներ պատճառել։ Ստեղնաշարը կարող է կպչուն դառնալ և չգործել։

Խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է մաքրել նոթբուքը ներսից մինչև չորացումը։ Սա ինքնուրույն էլ կարող եք անել` ապամոնտաժելով սարքը և ամբողջ կեղտը հեռացնելով թղթե անձեռոցիկների օգնությամբ կամ էլ քիչ քանակությամբ սպիրտով թաթախված բամբակե շվաբրերով։

Տարբեր մոդելների նոթբուքերի կորպուսները կարող են առանձնանալ իրենց դիզայնով ու կառուցվածքով։ Եթե երբեք չեք բացել ու քանդել ձեր սարքը, ապա համացանցում փնտրեք ուղեցույց տեսանյութեր նույն մոդելի վերաբերյալ։

Եթե չորաացրած նոթբուքն այլևս չի միանում կամ էլ չեք ցանկանում ինքնուրույն մաքրել այն, դիմե՛ք պրոֆեսիոնալներին։