Instagram–ի աշխատանքը խափանվել է։ Այս մասին հայտնում է downdetector.com հարթակը։
Օգտատերերը բողոքում են, որ չեն կարողանում գործարկել հավելվածը կամ թարմացնել լրահոսը։ Խնդիրներ ունի նաև հավելվածի web տարբերակը։ Սոցցանցը վերջերս սկսել է հաճախակի խափանվել, վերջին խափանումը մայիսի 18-ին էր։
Instagram-ի աշխատանքում խափանումների մասին հայտնում են ԱՄՆ, Նոր Զելանդիայի, Սիմգապուրի, Ինդոնեզիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։ Ալիքը Հայաստան դեռ չի հասել։