Ներկայացվել է Oculus Rift-ի վերջնական տարբերակը

Oculus VR ընկերությունը ներկայացրել է Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցի սպառողական տարբերակը։ Ակնոցի հետ միասին հավաքածուն ներառում է տեսախցիկ, որը հետևում է կրողի շարժումներին և օգտագործում դրանք վիրտուալ միջավայրում, Xbox One խաղային կցորդ, որի համար նախատեսված խաղերը հնարավոր է խաղալ «վիրտուալ» ռեժիմում։

Շնորհանդեսին ներկայացվել է նաև վիրտուալ իրականության Oculus Touch կոնտրոլերը, որն ունի ֆիզիկական կոճակներ և ձգաններ, բացի այդ՝ սարքը հասկանում է ժեստերը։ Թե երբ կթողարկվի Oculus Touch-ը, ընկերության ղեկավարները չեն նշել, սակայն ցուցադրությունը կկայանա հաջորդ շաբաթ կայանալիք E3 ցուցահանդեսին։

Oculus Rift-ը վաճառքի կհայտնվի 2016-ի առաջին եռամսյակում։ Գինը դեռ չի հայտարարվել, սակայն սպասվում է, որ սարքը կարժենա մոտ 1500 դոլար։

Աղբյուրը՝ theverge.com