Microsoft-ը թողարկել է Office 2016-ը

Microsoft ընկերությունը թողարկել է Office 2016 գրասենյակային ծրագրերի փաթեթի վերջնական տարբերակը։ Այն նախատեսված է Windows-ի ու Mac համակարգիչների համար։

Office 2016-ը ներառում է Word, PowerPoint, Excel, Outlook, OneNote, Project, Visio և Access ծրագրերը։ Word, PowerPoint և OneNote ծրագրերում հայտնվել է փաստաթղթերի համատեղ խմբագրման ֆունկցիա, ընդ որում՝ այն հասանելի է նաև իրական ժամանակում։ Բոլոր փոփոխությունները գրանցվում են OneDrive-ում։

Mac-ի համար նախատեսված տարբերակն ապահովում է Retina-էկրանների հետ լիարժեք աշխատանք։ Word-ը ստացել է նոր նավիգացիոն պանել, իսկ Excel-ում կատարելագործվել է գրաֆիկների, դիագրամների ու բանաձևերի հետ աշխատանքը։

Office 2016-ը հասանելի է Office 365-ի բաժանորդների համար։

Աղբյուրը՝ Microsoft