Facebook-ում նոր հնարավորություն է հայտնվել

Facebook սոցցանցն այսուհետ հնարավորություն կտա պահպանել այն տեսանյութերը, որոնք ցանկանում եք դիտել առանց ինտերնետի առկայության` օֆլայն ռեժիմում: Առայժմ նոր ֆունկցիան հասանելի է միայն Facebook-ի Android-տարբերակում:

Նոր հնարավորությունից օգտվելու համար պետք է տեսանյութի վրա սեղմել «Save Video» կոճակն, այնուհետև դիտել այն «Saved» բաժնում:

57

Պահպանված տեսանյութերը կարելի է նայել միայն հավելվածի միջոցով, քանի որ տեսանյութերը չեն պահվում անմիջապես հեռախոսի մեդիապանակում:

Աղբյուրը` The Next Web