OLED հեռուստացույցների վաճառքը երկու անգամ աճել է

GfK ընկերությունը ներկայացրել է համաշխարհային հետազոտության արդյունքներ ըստ որի OLED էկրանով հեռուստացույցների վաճառքի ցուցանիշն աճել է։

Մասնավորապես 2018–ի առաջին 6 ամսյակի ընթացքում դրանց վաճառքի թիվը մոտ 45 միլիարդ եվրո է կազմել։ Ընդ որում, 50 դյույմ անկյունագծով մոդելները ապահովել են նման գումարի 50%–ը։ Այս մոդելների գինը սկսում է 4000 եվրոյից։

Մասնագետները փաստում են, որ ամբողջ 2018–ի ընթացքում հեռուստացույցների վաճառքից մոտ 238 միլիարդ եվրո շահույթ կստացվի։