OLED էկրան, եռակի տեսախցիկ․ այսպիսին կլինեն նոր iPhone-ները

Այս տարի ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը կարող է ներկայացնել iPhone սմարթֆոնի մի քանի մոդել՝ համալրված 6,1 կամ 6,5 դյույմ անկյունագծով OLED էկրանով, երեք տեսախցիկով, ինչպես նաև արագ լիցքավորման համար նախատեսված սարքով: Այս տարի նախատեսված է ներկայացնել սմարթֆոնի երկու մոդել:

Նորույթները մի քանի միլիմետրով ավելի բարակ կլինեն, քան նախորդ տարի ներկայացված iPhone XS և XS Max մոդելները: Սա հակասում է ավելի վաղ տարածված այն տեղեկությանը, թե նոր iPhone-ներն ավելի հաստ ու հզոր մարտկոցներ կունենան:

The Wall Street Journal-ն իր հերթին հավելում է, որ ընկերությունը ներկայացնելու է նաև 3-րդ մոդելը, սակայն LCD էկրանով: Այն, ինչպես նաև մյուս երկու մոդելները, կկարողանան անլար տարբերակով լիցքավորվել: