OneDrive–ում կարևոր փաստաթղթերը կպահպանվեն ավտոմատ

Microsoft –ը Windows 10–ի համար նախատեսված  OneDrive –ում նոր ու կարևոր գործառույթ է ավելացրել։ Այժմ կարևոր փաստաթղթերն այստեղ կպահպանվեն ավտոմատ։

OneDrive–ում կարևոր փաստաթղթերի պահպանման ռեժիմը կոորպորատիվ հաճախորդների համար հասանելի էր դեռ այս տարվա հունիսից։ Այժմ այն հասանելի է բոլորին։

Windows 10–ում այս գործառույթն ակտիվացնելու համար նախ պետք է մուտք գործել OneDrive–ի կարգավորումներ բաժինը, սեղմել Автосохранение կոճակը և ընտրել, թե որ տվյալները պետք է պահպանվեն ամպային տիրույթում ինքնաբերաբար։