OnePlus 3 օգտագործողները լուրջ խնդրի առաջ են կանգնել

Օգտագործողները հայտնաբերել են լուրջ խնդիր` կապված վերջերս թողարկված OnePlus 3 սմարթֆոնի էկրանի հետ: Նրանք նկատել են, որ էկրանը դեղին երանգներ է ստանում որոշ հատվածներում, ինչն աստիճանաբար խանգարում է օգտագործել գաջեթը:

Ամենայն հավանականությամբ, պատճառը տեխնիկական է. էկրանի գերտաքացում, լուսավորության խնդիր կամ մեկ այլ բան:

OnePlus-ի ֆորումում խնդիրն արդեն բարձրաձայնվել է, հրապարակվել են նաև տեսանյութեր:

Հիշեցնենք, որ OnePlus 3-ը վաճառվում է 399 դոլարով, ունի Snapdragon 820 պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 5,5 դյույմանոց FullHD Optic AMOLED էկրան:

Աղբյուրը` phonearena

Կարդացեք նաև`

OnePlus 3 vs OnePlus 2 vs HTC 10. ո՞րն է ավելի հզոր (ինֆոգրաֆիկա)