Հասանելի են OnePlus 6–ի պաշտոնական պաստառները

OnePlus–ը մի քանի օր առաջ ներկայացրեց իր նոր սմարթֆոնը, որն ունի ժամանակակից դիզայն` էկրանի վերին հատվածում կտրվածք և տեխնիկական  հետաքրքիր լուծումներ։ Սմարթֆոնն անգամ հասցրել է թեստավորման փուլ անցնել ու իրեն դրսևորել լավագույն կողմից։

OnePlus 6–ից հետաքրքիր լուծումներ ավելացնել սեփական սմարթֆոնում թույլ կտան ընկերության ստեղծած ֆիրմային պաստառները, որոնք արդեն հասանելի են ներբեռման համար։

OnePlus 6–ի էկրանն, ինչպես և խոստացել էին, առանց շրջանակի և այս առանձնահատկությունը շեշտելու  համար ընկերությունը վառ գունային լուծումներով է ստեղծել իր նոր պաստառները։

Սմարթֆոնի էկրանի պաստառները հասանելի են  2К և 4К տարբերակներով, որի շնորհիվ համապատասխանում են բոլոր մոդելներին։ Իսկ ահա ընկերության անդավաճան երկրպագուների համար թողարկվել է հատուկ պաստառներ  «Never settle» լեգենդար կարգախոսով։ Պաստառները կարող եք ներբեռնել  այստեղ։